|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Սկրիպալի գործի» շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է այն մասին, որ նրանք թաքցնելու բան ունեն: Այդ մասին РИА Новости -ին ասել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը:
Ուրբաթ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել Վիկտորյա Սկրիպալին, ով պատրաստվում էր այցելել իր քրոջը՝ Յուլյային:
Զրուցակիցը նշել է, որ, փաստորեն, Սերգեյ և Յուլիյ Սկրիպալներին թաքցնում են հանրությունից, լրագրողներից և հյուպատոսության աշխատակիցներից:
«Համագործակցելուց, թափանցիկությունն ապահովելուց և բազմաթիվ հարցերին պատասխանելուց հրաժարվելը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան թաքցնելու բան ունի»,- ասել է նա: