|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը դատարանի որոշմամբ հետ կվերադարձվի:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հերթական դատական նիստն էր գումարել:
Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Դատավոր Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: «Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- ասաց նա:
Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 16-ին: