|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց վերսկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռ․ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։
Դանիբեկյանը հղում արեց Քր․ Դատ․ -ի 31 հոդվածի 4 մասին, որի համաձայն` քրգործի վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո։ Այս դեպքում դատարանը համարել է, որ առկա են դատավարական գործողություններ, որոնց դատարանը դեռ պետք է անդրադառնա։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով անցնող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Դատարանը համարել է, որ նախքան այդ միջնորդության լուծումը Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող լուծում ստանալ։