կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 12:24
Հասարակություն

Դատարանը որոշեց ազատ արձակել Արմեն Չարչյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին ազատ արձակել 15 միլիոն գրավի դիմաց։

Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին: