|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արդարացի կլիներ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին վերադարձնել նրա ուկրաինական անձնագիրը և վերականգնել խախտված իրավունքները. հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև ասել է, որ ուկրաինացիները և ռուսները միայն կշահեն, եթե ընդհանուր քաղաքացիութւոն ունենան:
Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիի խոսքերը, որն առաջարկել է ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր տրամադրել: «Շատ լավ է, դա խոսում է այն մասին, որ մենք շատ ընդհանուր բան ունենք և կպայմանավորվենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է հեշտացված կարգով ՌԴ անձնագրի տրամադրում Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիներին, ինչն առաջացրել է Ուկրաինայի դժգոհությունը: