կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 23:55
Աշխարհ

ՄԱԿ-ում Ասանժին կպաշտպանեն միջազգային բոլոր չափանիշների համաձայն

ՄԱԿ-ում Ասանժին կպաշտպանեն միջազգային բոլոր  չափանիշների համաձայն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քարտուղար Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսը ակնկալում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի իրավունքները կպաշտպանվեն միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Էկվադորը որոշել է մերժել Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրել: Ջուլիան Ասանժին ձերբակալել են Լոնդոնում: ԱՄՆ-ը նրան մեղադրում է նախկին զինծառայող Չելսի Մեննինգի հետ համագործակցության մեջ, որի արդյունքում նրանք կոտրելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համակարգչային ցանցի գաղտնաբառերը, կարողացել են գողանալ գաղտնի տեղեկատվություն: