կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 10:14
Տարածաշրջան

Թուրքիան դատապարտել է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից ընդունած բանաձևը

Թուրքիան դատապարտել է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից ընդունած բանաձևը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից երեկ ընդունված որոշումը, որով կոչ էր արվում երկրի կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր. «Հայկական պնդումների հիման վրա Իտալիայի Պատգամավորների պալատի` 2019 թ. ապրիլի 10-ի բանաձևը ներքաղաքական շահերի համար որպես գործիք օգտագործելու մի նոր օրինակ է: Խստորեն դատապարտում ենք այս բանաձևը: Զարմանալի չէ, որ այս օրինագիծը պատրաստել է թուրք-իտալական հարաբերությունները փչացնելուն լծված Մատեո Սալվինիի ղեկավարած «Լիգա» կուսակցությունը: Սա ապշեցնող և տխրեցնող` պալատի կողմից բեմադրված խաղ է, որի նպատակը Եվրախորհրդարանի ընտրություններում դիրքերը ամրապնդելն է: Ակնհայտ է, որ հայկական պնդումները տևական ժամանակ օրակարգ են բերվում ընտրություններից առաջ կամ էլ Թուրքիային հակազդելու համար, այդ պնդումներն ունեն քաղաքական բնույթ և կապ չունեն պատմական փաստերի հետ: Անխուսափելի է, որ այս օրինագիծը կանդրադառնա մեր երկրների հարաբերությունների վրա, որը հիմնված է պատմական կապերի և մեծ ծավալների առևտրական հարաբերությունների վրա»: