Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի մասնակից հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը, Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդեն, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բահրեյնի, Լատվիայի, Ղազախստանի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ նախագահի օգնական և միջազգային բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյսըն Գրինբալթը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի զարգացման հեռանկարների ու ապագայի մասին։ Արմեն Սարգսյանը Հայաստանը ներկայացրել է որպես տեխնոլոգիաների, նորարարությունների երկիր՝ նշելով, որ երկրի զարգացման հիմնական լոկոմոտիվը բարձր տեխնոլոգիաներ են, գիտությունը, կրթությունը, նորարարություններն ու ստարտափները:
Նա խոսել է Հայաստանի ներդրումային հնարավորությունների և գործարարությամբ զբաղվելու առավելությունների մասին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն ունի մեկ շատ կարևոր ռեսուրս տարբեր բաղադրիչներով, և դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները դառնալու շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։