Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ սենատորները ( հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից) ապրիլի 3-ին Կոնգրեսին օրինագիծ կներկայացնեն, որն ուղղված է Ռուսաստանին զսպելուն, որ չմիջամտի ամերիկյան ընտրություններին: Այդ մասին, ըստ Ведомости-ի, հայտնում է Reuters-ը:
Deter Act անունը կրող օրինագիծը ենթադրում է կոշտ պատժամիջոցների սահմանում ռուսական բանկային, էներգետիկ և պաշտպանական ոլորտի, ինչպես նաև պետական պարտքի նկատմամբ:
Օրինագծի տեքստի համաձայն, որի հետ ծանոթացել է գործակալությունը, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը երկրում ընտրություններ անցկացնելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է պարզի` միջամտե՞լ է դրանց Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր: Եթե ապացույցներ գտնվեն, ապա, օրինագծին համապատասխան, ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Դրանց թվում կարող են լինել` «Սբերբանկ»-ը, ՎՏԲ-ն, «Գազպրոմբանկ»-ը և այլն: