Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատ է ներկայացրել «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք հաշվետվություն չներկայացնի կորոնավիրուսի բռնկման մասին. աս մասին գրում է «Ինտերֆաքսը», հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ Լինդսի Գրեմի՝ Պեկինին պետք է ստիպել համագործակցել՝ պարզելու ամենը կորոնավիրուսի տարածման մեկնարկի մասին, հակառակ դեպքում Չինաստանը երբեք չի համագործակցի լուրջ հետաքննության հետ, այն հրաժարվում է մասնագետներին թույլ տալ ուսումնասիրել, թե ինչպես է սկսվել բռնկումը։
Փաստաթղթի համաձայն՝ 60 օրվա ընթացքում Թրամփը պետք է հաստատի Կոնգրեսին, որ Չինաստանը տրամադրել է լիարժեք հաշվետվություն ցանկացած հետազոտության համար, որն անցկացվում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կամ ՄԱԿ-ի կառույցների կողմից։
Բացի այդ, Գրեմը պահանջում է, որպեսզի Չինաստանը փակի ծովամթերքի բոլոր շուկաներն ու ազատի ակտիվիտներին, ովքեր ձերբակալվել են Հոնկոնոգում՝ հակակառավարական ակցիաների ընթացքում։