Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեկնարկել է դեղագործության մրցունակության 4-րդ միջազգային համաժողովը, որը նվիրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները և Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը։
ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նշել է, որ Հայաստանն առաջինն է ԱՊՀ տարածաշրջանում, որ 1995թ., ընդունելով դեղերի մասին օրենքը, որդեգրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորած դեղային քաղաքականության հիմնարար սկզբունքները և ներդրեց դեղերի հսկողության համակարգը:
«Մինչև տարեվերջ առողջապահության նախարարությունը կներկայացնի դեղերի մասին նոր օրենքի նախագիծ»,- ասաց փոխնախարարը:
Համաժողովի 2-րդ նիստը, որը կայանալու է վաղը, կրում է «Միջազգային լավագույն ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագիրը։ Հայաստանում գործող հեղինակավոր միջազգային դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունները կներկայացնեն իրենց փորձը, արտերկրից ժամանած աշխատակիցները զեկույցներ կկարդան` ներկայացնելով վերջին ձեռքբերումները, ապրանքատեսակները, տեխնոլոգիաները, գիտական հայտնագործությունները։