Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ Օրինակ՝ ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով նշի։ «Ես չեմ կարող պատկերացնել, ես պատկերացնում եմ, թե ես ոնց եմ նշելու»։ Ո՞նց եք նշելու։ «Կշրջենք քաղաքում՝ ընկերներիս հետ, կզբոսնենք, եթե ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, կմասնակցենք․․․ Քաղաքացու օր՝ նշանակում է, որ քաղաքացու օրն ա, նշանակում է՝ բոլոր քաղաքացիների։ Դա իրավագիտակցման բարձրացման օրն է լինելու, ինչպես որ հեղափոխության օրերին քաղաքացին բարձր իրավագիտակցություն ցուցաբերեց։ Այնպես որ, բոլորը պետք է նշեն»։
Մովսիսյանը համաձայն չէ, որ ժամանակից առաջ են ընկնում՝ արժևորելով հեղափոխությունը։ «Ուղղակի ժամանակը, պատմությունն ավելի կամրապնդի դա»։ Իսկ հնարավո՞ր է ղազախների օրինակով անվանափոխեք մայրաքաղաքը։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Այսինքն՝ հնարավո՞ր է անեք նման առաջարկ։ «Չի բացառվում, ոչինչ չի բացառվում»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: