կարևոր
4024 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 23:31
Աշխարհ Քաղաքական

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը

Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը

Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։
 
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
 
Հարց ֊ Թուրքիայի նախագահը հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Պատասխան ֊ Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ,  այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք։

 
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր է՝ բոլոր  հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել էր Էրդողանը: