կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-02 14:26
Աշխարհ

Տիմոշենկոն մարդկանց փողոց չի տանի

Տիմոշենկոն մարդկանց փողոց չի տանի

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատիկիվշչինա» կուսակցության  ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից, ասել է, որ մարդկանց փողոց չի տանի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ բողոքի ցույցերը կարող են խարխլել Ուկրաինայի կայունությունը:

Տիմոշենկոն նաև չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել շոումեն Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն: