Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ դատարանը երկուշաբթի դադարեցրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի այն որոշումը, ըստ որի՝ որոշ ներգաղթյալներ, որոնք ապաստան են խնդրել, պետք է սպասեն Մեխիկոյում իրենց գործի դիտարկմանը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցը մանրամասնում է, որ այդ կերպ դատարանը դադարեցրել է կառավարության` երկիր միգրանտների հոսքը կանգնեցնելու ծրագիրը:
Համաձայն Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ռիչարդ Սիբորգի դատավճռի` որոշումն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը։ Դատական արգելքը կկիրառվի ազգային մասշտաբով։
Հավելվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին բուռն կերպով արձագանքել է դատարանի վճռին և իր թվիթերյան միկրոբլոգում գրառում կատարել. «Իններորդ շրջանային դատարանը պարզապես որոշել է, որ Մեքսիկան չափազանց վտանգավոր է միգրանտների համար։ Այնքան անարդար է ԱՄՆ-ի հանդեպ։ Վերահսկողությունից դուրս է»:
Ծրագիրը սկսվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կողմից հունվարին և միտված է սահմանին միգրանտների թվի կրճատմանը, որոնցից շատերը գալիս են Կենտրոնական Ամերիկայից։ Արդյունքում՝ անցյալ ամիս սահմանին հավաքված միգրանտների թիվը ռեկորդային է եղել վերջին 10 տարիների համար: