|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԵՏՄ-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի գործընկերները քննարկում են Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի համատեղման նախաձեռնությունը. ՇՀԿ-ում հետաքրքրված են գործունեության համատեղման բոլոր նախագծերի ուսումնասիրմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն։
«Բնականաբար, Չինաստանը և Ռուսաստանը ԵՏՄ-ի գործընթացների համատեղման և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու շինարարության միակ մասնակիցները չեն։ Խոսքը ԵՏՄ-ի մասին է, և նախաձեռնությունը, որով հանդես են եկել Չինաստանը և Ռուսաստանը, այժմ ուսումնասիրում են ԵՏՄ-ի մեր գործընկերները։ Ռուսաստանի և Չինաստանի կարծիքով՝ նախաձեռնության բոլոր կողմերի քննարկման համար ՇՀԿ-ն հարմար հարթակ է»,- նշել է Լավրովը։