|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ BBC-ի պարսկերեն ծառայությանը տված հարցազրույցին, որի ընթացքում ամերիկացի դիվանագետը հայտարարել էր, որ Իրանի ժողովրդին ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառած դժվարությունները վերացնելու համար անհրաժեշտ է, որ Իրանի իշխանությունները փոխեն իրենց վարքագիծը:
«Պետքարտուղար Պոմպեոն Իրանին է մեղադրում ԱՄՆ անօրինական պատժամիջոցների համար, որոնք արգելափակում են իրանցիների ձեռնահասությունը սննդամթերք եւ դեղամիջոցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական ծառայություններին: Բնականաբար, ի հեճուկս ԱՄՆ գործադրած ջանքերի, մենք կապահովենք մեր ժողովրդի համար անհրաժեշտ սննդամթերքն ու դեղամիջոցները: Այդուհանդերձ, ԱՄՆ-ը պատասխանատու է Իրանի եւ Եմենի նկատմամբ իրականացվող՝ մարդկության դեմ հանցագործությունների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զարիֆը: