|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում այսօր կայացած հանդիպմանը. տեղեկացնում է haqqin.az կայքը:
«Չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ռազմավարական առումով վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ստատուս քվոն երբեք էլ կայուն չի եղել: Մենք չունենք խաղաղապահներ: Զինվորները կանգնած են իրար դեմ, երբեմն նաև 100 ոտնաչափ հեռավորության վրա: Դուք երբեք չեք կարող կանխատեսել, թե դրությունը երբ կարող է անկայունանալ: Միշտ էլ իրավիճակի սրման համար կա լուրջ վտանգ: Երկու կողմերն էլ ունեն բավականաչափ զենք, զրահատեխնիկա, ցանկացած պահի իրավիճակը կարող է սրվել: Ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Կա վտանգ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Մարդիկ մինչ օրս ապրում են այս փակուղային հակամարտությամբ, մարդիկ խաղաղություն են ցանկանում»,- ասել է դեսպանը: