Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները։ Մասնավորապես, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր համագործակցությունը ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Պաշտպանը հատկապես ընդգծել է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների հետ աշխատանքային հանդիպումները, որոնց ժամանակ տեղեկություններ են փոխանակում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին արդյունավետ համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական կատարելագործման հարցում ԵԽԽՎ-ն ունի կարևոր դեր: