Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ-ում Սլովակիայի ազգային պատվիրակության նախագահ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Լյուբոշ Բլահան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ նշելով, որ նա թուրքերի և ադրբեջանցիների ելույթներին արձագանքել է խաղաղ և ողջամտորեն:
«Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ես ելույթ էի խնդրել, որպեսզի անձամբ Սլովակիայի խորհրդարանի անունից արտահայտեի մեր հարգանքը, բարեկամությունը և աջակցությունը Հայաստանին։ 2004-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն իր բանաձևով դատապարտեց թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Մենք հայերին աջակցել ենք նաև երկու տարի առաջ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի հետ վեճում, երբ այդ հարցով գնացել էի Ստրասբուրգ։ Ցավոք, ժամանակի սղության պատճառով այս անգամ ինձ խոսք չտվեցին, բայց գոնե այս ճանապարհով ցանկանում եմ գնահատել Հայաստանի նախագահի ելույթը, որը թուրքերի և ադրբեջանցիների թիրախը դարձավ։ Նա արձագանքեց խաղաղ և ողջամտորեն: Հայերը համարձակ ժողովուրդ են, նրանք շատ են տառապել: Նրանք մի օրինակելի երկիր ունեն, որը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, քանի որ Եվրասիական միության մաս է կազմում, բայց նաև սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ, որի հետ երկու ամիս առաջ ստորագրեց Համապարփակ համագործակցության պայմանագիր»,- գրել է նա՝ եզրափակելով. «Ես Հայաստանի կողքին եմ»: