|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու փոխմարզպետի պաշտոնից: Աշխատանքից ազատված փոխմարզպետը իր ֆեյսբուքում գրառում է կատարել, ասելով, որ աշխատանքից ազատվել է ոչ իր դիմումի համաձայն:
«Հարգելի Լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի, ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որ ակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ... Ղոչաղ կացեք...»