|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց նպաստառու մայրերի մասնագիտական որակները վերականգնելու մասին:
«Հայտնի է, որ փոքր երեխաներ ունեցող մայրերը աշխատանքի տեղավորվելու խնդիր ունեն, բայց պակաս կարևոր հարց չէ նաև նրանց մասնագիտական որակների բարելավման խնդիրը»,- նշեց պատգամավորը` ասելով, որ երեխայի` մինչև 2 տարեկան դառնալը շատ մայրեր կորցնում են իրենց մասնագիտական որակները՝ հաշվի առնելով կոնկրետ մասնագիտություններում կատարվող փոփոխությունները: «Արդյո՞ք «Սոցիալական ապահովության մասին» օրենքում մայրերի մասնագիտական որակների վերականգնման մեխանիզմներ ներդնելու ժամանակը չէ»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարը, կարևորելով Կյուրեղյանի բարձրացրած հարցը, նշեց. «Եթե մայրն աշխատաշուկայում այնպիսի տեղ է զբաղեցնում, որը շատ արագ, դինամիկ փոփոխվում է, բնականաբար, մեկ տարի կամ մինչև երեք տարի աշխատաշուկայից դուրս լինելը ենթադրում է մասնագիտական որակների կորուստ և խնդիր ապագա աշխատանքի հետ կապված: Ծրագրով հնարավորություն կստեղծվի, որ մայրերն ավելի շուտ աշխատանքի վերադառնան»: