|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ համալիր։Աունը լիբանանյան պատվիրակության անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդ է այցելել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և լիբանանյան պատվիրակության անդամների ուղեկցությամբ:Միշել Աունը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:





