Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները չեն փոխվել։
«Նախկինում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։ Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է` ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում` ԱԽ համատեղ նիստում, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, և այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ամբողջ գործընթացում»,- ասաց նա։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե կարելի՞ է ենթադրել, որ մտքերի փոխանակման գործընթացում նաև Արցախը բանակցություններում ներգրավելու վերաբերյալ կխոսվի։
Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, իհարկե: Կան մեկնաբանություններ, որ բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ կա։ Դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել»: