|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Հայաստանի թվային օրակարգի» մշակման վերաբերյալ: Նրա խոսքով` արդեն մեկնարկել են «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։
Թվային օրակարգի մշակումը ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը:
Այդ գործում կառավարությունը ներգրավել է փորձառու միջազգային և տեղական մասնագետների։ Սակայն ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ: Ելնելով վերոնշյալից` նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը` փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում, սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները և օժանդակությունը։
«Հատուկ խնդրում եմ ուշադրության ներքո պահել` այդ պլատֆորմը ստեղծելու ժամանակ ունենալու ենք որոշում կայացնելու համար անհրաժեշտ հետաքրքիր նյութ»,- ասաց Կարեն Կարապետյանը: