| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում ունեցած ելույթում դարձյալ անդրադարձել է Դոնալդ Թրամփի` Գոլանը Իսրայելի տարածք ճանաչելու որոշմանը. haberturk.com կայքը:
«Ամսի 9-ին (ապրիլի) ընտրություն կա: Այդ իսկ պատճառով օգնության համար Նեթանյահուն ԱՄՆ-ին է դիմում: Այնտեղ Գոլանի բարձունքների վերաբերյալ ստորագրություն է դնում: Այդ ո՞ւմ տարածքներն ես մի ստորագրությամբ Նեթանյահուին տալիս: 1967 թ. ՄԱԿ-ի որոշումը կա: Եթե ՄԱԿ-ն այդ տարածքները ճանաչել է որպես Սիրիայի մաս, դու ինչպե՞ս ես այդ տարածքները Իսրայելին նվիրում: ՄԱԿ-ը չի ընդունում, մենք` որպես Իսլամական համագործակցության կազմակերպություն, չենք ընդունում, Ռուսաստանը, Չինաստանը չեն ընդունում: ՄԱԿ-ի ԱԽ-ն նման բան չի անի»,- ասել է Թուրքիայի նախագահը: