| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-սիրիական սահմանամերձ գոտուց քրդական ջոկատների հեռացման մասին: Այս մասին տեղեկացնում է Անադոլու լրատվականը:
«Ահաբեկիչներից ազատված հողերը Սիրիայի հյուսիսում ամենաանվտանգ տարածքներն են»- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան սիրիացի փախստականների համար ստեղծել է բոլոր պայմանները՝ Թուրքիայի տարածքում ապրելու համար: 
«Անկարան ապացուցել է իր իրավական ճշմարտացիությունն ահաբեկչության դեմ պայքարում»- ասել է թուրք ղեկավարը: Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի փախստականներին ապահովելու համար ծախսել է շուրջ 40 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում, Թուրքիայի ռազմական գործողությունների տարածքից արևելք և արևմուտք ընկած հատվածում պետք է անցկացվի թուրք-ռուսական համատեղ պարեկային հսկողություն: