|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան հայտնի գրառմանը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
«ՄԱԿ-ն ունի հստակ դիրքորոշում այդ թեմայի վերաբերյալ: Ֆրանսիան էլ է նույն կարծիքին: Եթե Թրամփի հետ հանդիպեմ, նրան էլ եմ ասելու: Այստեղ մի մեծ սխալ կա: Թրամփը ցանկանում է Նեթանյահուին Գոլանի բարձունքները, որպես նախընտրական նվեր, ոսկե սկուտեղի վրա մատուցել: Բացի այդ` բացահայտվել են Նեթանյահուի կոռուպցիոն գործողությունները: Ինչ ցավալի է, որ Նեթանյահուի նախընտրական աշխատանքներն ԱՄՆ-ն է ղեկավարում: Այդ միասնությունը համաշխարհային խաղաղությունը վտանգի տակ է դնում: Գոլանի բարձունքների հարցը տեղափոխում ենք ՄԱԿ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում անհնար է, որ այդ հարցը հավանության արժանանա»,- նշել է Թուրքիայի նախագահը: