|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի` Օսմանյան կայսրության դեմ ապստամբելու և անկախանալու տարեդարձի տոնակատարության ժամանակ, որն անցկացվել է Ահաթոնիս կղզում, հայտարարել է, որ իրեն ուղեկցող ռազմական ուղղաթիռն ագրեսիայի է ենթարկվել թուրքական կործանիչների կողմից:
«Թուրքական կործանիչները, ինչպես միշտ, հունական կործանիչների կողմից հետ են շպրտվել: Թուրքիայի այս խախտումներն (օդային) անիմաստ են: Անտեղի բենզին են ծախսում»,- Ցիպրասի խոսքերն է մեջբերում BBC-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիան դեռևս չի պատասխանել այս հայտարարությանը:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս վիճարկել է ինչպես Ահաթոնիս, այնպես էլ մի շարք այլ հունապատկան կղզիների պատկանելությունը: