|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում, հրազենի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը։
Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում: ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքներ, ինչպես և միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»: