|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:
ՔԿ-ից հայտնում են, որդեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ, հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: