|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մոզամբիկում հզոր ցիկլոնի և ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է ավելի քան 200-ի: Այն կարող է գնահատվել որպես հարավային կիսագնդի ամենավատ եղանակային աղետներից մեկը. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Մոզամբիկի նախագահ Ֆիլիպպե Նյուսն ավելի վաղ հեռուստատեսությամբ հանդես էր եկել` նշելով, որ զոհերի թիվն 84-ից աճել է` հասնելով 200-ի:
«Հյուսիսարևելյան Աֆրիկայում, ներառյալ` Զիմբաբվեում և Մոզամբիկում, 170 կիլոմետր արագությամբ (105 մղոն) քամիները մեծ վնաս են հասցրել ավելի քան 2.6 մլն մարդու»,- ընդգծել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Փրկարարները շարունակում են պայքարել տուժածներին գտնելու և օգնություն ցույց տալու համար: Հայտնի է, որ փրկվածներից շատերը հայտնվել են հեռավոր շրջաններում` շրջապատված ավերված ճանապարհներով, շինություններով և սուզված գյուղերով: Կարմիր խաչից հայտնում են, որ Մոզամբիկի կենտրոնում առնվազն 400.000 մարդ անօթևան է մնացել:
«Սա Մոզամբիկի պատմության ամենավատ հումանիտար ճգնաժամն է»,- ասել է Ջեյմեյ Լեսուրը, որը Կանադայի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի` Բեյիրում փրկարարականն աշխատանքների համակարգողն է:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Մոզամբիկում արևադարձային ցիկլոն է մոլեգնել: