|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոզամբիկում արևադարձային ցիկլոնը հասցրել է խլել 217 մարդու կյանք, ավելի քան 15.000 մարդ դեռ հիվանդ է և կարիք ունի փրկվելու. ըստ Reuters-ի` տեղեկացրել է Մոզամբիկի հողային և շրջակա միջավայրի նախարար Սելոսո Կորեյրան:
«Մեր ամենամեծ պայքարը ժամանակի դեմ է»,- ասել է նախարարը` հավելելով, որ «իշխանությունները օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները կյանքեր փրկելու համար` աշխատելով օրական 24 ժամ»: Ըստ նրա` հաջողվել է փրկել 3000 մարդու:
«Իդայի» անունով արևադարձային ցիկլոնը, որն ունի մինչև 170 կմ/ժ. ուժգնություն, մեկ շաբաթ առաջ կործանել էր Մոզամբիկի Բեյրայի նավահանգիստը, այնուհետև, ներթափանցելով Զիմբաբվե և Մալավի, փլուզել շենքեր և միլիոնավոր մարդկանց կյանքեր վտանգել: Այս պահին հայտնի է, որ Զիմբաբվեում մահացել է առնվազն 98 մարդ, իսկ Մալավիում `56: Մոզամբիկում զոհերի թիվը հավանաբար կավելանա, քանի որ փրկարարները շարունակում են փլատակների տակից մարմիններ գտնել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր,որ Մոզամբիկում մարտի 15-ին հզոր արևադարձային ցիկլոն էր մոլեգնել: