|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը հայտնվել է սահմանադրական քաոսում. խորհրդարանն արգելափակել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից պաշտոնապես դուրս գալու`Brexit-ի հարցով երրորդ քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է Тhe Guardian-ը:
Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն վարչապետին թույլ չի տվել կողմ քվեարկելու կոչով դիմել պատգամավորներին: Պատգամավորները պահանջում են հիմնովին փոխել Բրյուսելի հետ կնքվելիք համաձայնագիրը: «Այնքան ժամանակ թույլ չեմ տա Brexit-ի հարցով քվեարկություն անցկացնել, քանի դեռ ԵՄ-ն չի համաձայնել փոփոխել փաստաթուղթը»,- նշել է Ջոն Բերքոուն:
Այս անակնկալ քայլը նշանակում է, որ վարչապետը դարձյալ պետք է մեկնի Բրյուսել ու բանակցի եվրոպացի գործընկերների հետ:
Լոնդոնին 10 օր է մնացել Եվրամիությունը լքելու համար, բայց համապատասխան փաստաթուղթն առ այսօր կնքված չէ: Միևնույն ժամանակ` ԵՄ պաշտոնյաները չեն բացառում ճգնաժամից խուսափելու նպատակով Brexit-ի համար նոր վերջնաժամկետի սահմանումը: