Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ի աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենք է ժամանել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Այցի նպատակը գաղութի գործունեությանն ու աշխատանքներին մոտիկից ծանոթանալն է: Նախատեսված են ԱՀ ՄԵՀԶ նախարարի հանդիպումները հունահայ կառույցների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է Հայ Կապույտ Խաչի Ազգային «Ա. եւ Ժ. Ճենազյան» միջնակարգ, ինչպես նաև Ֆիքսի «Լ. եւ Ս. Հակոբյան», Գոքինիոյի «Զավարյան» նախակրթարաններն ու մանկապարտեզները, հանդիպել դպրոցների տնօրինության հետ, այցելել դասարանները, զրուցել աշակերտների հետ ու տեղեկացել գործադրվող կրթական ծրագրերի մասին:
Նախարարին ուղեկցում էին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի անդամները:
Լեռնիկ Հովհաննիսյանը բարձր է գնահատել դպրոցների պատասխանատուների, տնօրենների ու ուսուցչական կազմերի նվիրված աշխատանքը հայապահպանության գործում: