|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աշխատանքային այցով Հունաստանում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Աթենքի արվարձան Նեա Զմիրնիում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Զանգակ» հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո կայացել է նրա և Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլաքիսի հանդիպումը:
Բարեկամական անկեղծ և ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում քաղաքապետը, քաջատեղյակ լինելով Արցախի ժողովրդի ու առօրյայի մասին, զորակցական խոսք է հղել` փոծանցելով իր և քաղաքապետարանի Խորհրդի զորակցությունն ու օգտակար լինելու պատրաստակամությունը: Նա խոսել է ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի ջանքերով Նեա Զմիրնիի և ՀՀ Սիսիան քաղաքների միջև բարեկամական սերտ հարաբերությունների և տարիների ընթացքում տարբեր նախաձեռնությունների մասին` հավաստիացնելով, որ միշտ հայության կողքին են և նոր համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նեա Զմիրնիի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելուն ու տեղեկություններ փոխանցել Արցախի Մեհմանա գյուղի հույն բնակիչների մասին` նշելով, որ նրանք ևս տուժել են Ադրբեջանի հարձակումների ժամանակ:
ԱՀ ՄԵՀԶ նախարարը Նեա Զմիրնիի քաղաքապետին հրավիրել է Արցախ:
Համագործակցության բարձր մակարդակում կայացած հանդիպումը ապագայում դրանց ընդլայնման լայն հնարավորություններ է ընձեռում: