|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆարուք Քայմաքջին իր դժգոհություններն է հայտնել Թուրքիային ուղղված քննադատություններ պարունակող` ԵՄ հանձնաժողովի 2019 թ. ընդլայնման փաթեթի վերաբերյալ:
«Անհնար է, որ ընդունենք զեկույցում տեղ գտած անօրեն և անհամաչափ քննադատությունները: Թուրքիան անդամակցության պայմաններն ի կատար ածելու համար պետք է կարողանա անդամ լինել: Զեկույցում չմտածված արտահայտություններ կան Թուրքիայի` եվրոպական արժեքներից հեռանալու վերաբերյալ: Թուրքիան առողջ դիրքում է: Թուրքիան Եվրոպայի մաս է: Թուրքիան Եվրոպա է»,- Քայմաքջիի խոսքերն է մեջբերում Euronews-ի թուրքական ծառայությունը: