կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 16:30
Առանց Կատեգորիա

Թուրքիան էլ կարող է "անտիկ" դառնալ... եթե վճարի (տեսանյութ)

Թուրքիան էլ կարող է "անտիկ" դառնալ... եթե վճարի (տեսանյութ)

«Անտիկ Թուրքիա», «թուրքական ձեռագրեր» եւ նման այլ բառակապակցությունները նույնքան անիմաստ են, որքան «ացտեկների ծաղկման ժամանակաշրջանի ԱՄՆ» արտահայտությունը:

Ըստ Yandex կայքում արված որոնումների`«անտիկ Թուրքիա» արտահայտությունը կիրառում են միայն տուրիստական գործակալությունները, ինչ վերաբերում է «թուրքական ձեռագրերին», ապա կայքում հղում է արվում ընդամենը մեկ տեքստի, որը վերաբերում է 13-19 դդ. ինչ-որ «թուրքական» ձեռագրի` գրված արաբերենով, քանի, որ «անտիկ թուրքերը» սեփական գիրը չեն ունեցել. տեղեկացնում է «Երկրամասը»:

Իսկ ռուսական ТВ3 հեռուստաալիքի հեռուստադիտողները «բախտ են ունեցել» դիտելու ամերիկյան The History Channel – AETNInternational-ի արտադրության «Կորուսյալ աշխարհներ» հաղորդաշարի «Ալեքսանդրիայի գրադարանի գաղտնիքը» ֆիլմը, ըստ որի` Թուրքիան գոյություն է ունեցել դեռեւս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում, իսկ «թուրքական ձեռագրերը» պահվել են Ալեքսանդրիայի գրադարանում: Ստացվում է` Թուրքիան իր ներկայիս տարածքներում գոյություն է ունեցել ավելի վաղ, քան քաղաքակիրթ աշխարհն իմացավ քոչվոր թուրքական ցեղերի մասին եւ ավելի վաղ, քան դրանք ի հայտ եկան պատմական Հայաստանի եւ Բյուզանդիայի տարածքում, որը ներկայումս կոչվում է Թուրքիայի Հանրապետություն:

Ժամանակակից Թուրքիան, որն իրեն փորձում է Եվրոպայի մաս պատկերացնել, ոչնչից չի խորշում այլ ժողովուրդների պատմությունը յուրացնելիս: Եվ ֆիլմում տեղ գտած կեղծիքները, որոնք հանդիպում են նաեւ գիտական հորջորջվող այլ արեւմտյան ֆիլմերում, կարելի բացատրել դրանց` Թուրքիայի ֆինանսական մասնակցությամբ եւ թուրք պատվիրատուների հանդեպ ֆիլմերի հեղինակների պատասխանատվությամբ: