կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 16:58
Հասարակություն

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի հետ

Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի հետ

Մարտի 10-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին (Abdullah Luaibi Bahedh)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորեց պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածություների և դրույթների կյանքի կոչելու անհրաժեշտության մասին՝ կարևորելով Իրանի ճանապարհով դեպի Իրաքի մի շարք անցակետեր ապրանքափոխադրումների համար ցամաքային ճանապարհի բացումը, ինչը նոր լիցք կարող է հաղորդել երկկողմ առևտրափոխանակության ծավալների աճի համար։ Կողմերը պայմանավորվեցին, որ այդ և սույն բնագավառի այլ ճյուղերում համագործակցության զարգացման նպատակով մոտ ժամանակներս երկու երկրների մասնագետները հնարավորություն կունենան բանակցելու։

Բացի այդ, անդադարձ կատարվեց Երևանի և Բաղդադի միջև օդային ուղիղ կանոնավոր չվերթ բացելու հնարավորություններին՝ պայմանավորվելով այս նախաձեռնության մասով նույնպես ձեռնարկել հստակ քայլեր։