|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 11-ին հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են՝ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծվելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։