| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            21-ամյա մոդել և գործարար Քայլի Ջեները գերազանցել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ռեկորդը՝ դառնալով ամենաերիտասարդ միլիարդատերը, որը կարողացել է ինքնուրույն աշխատել իր կարողությունը։ Այս մասին հաղորդում է purepeople.com-ը:
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը`Քայլին, «Ինստագրամ» սոցիալական ցանցի ամենահայտնի օգտատերերից է։ Նա ունի ավելի քան 128 մլն հետևորդ:
Քայլի Ջեները Kylie Cosmetics ընկերության հիմնադիրն է: Այս պահին այնտեղ լրիվ դրույքով աշխատող 7 մարդ կա, ևս 5-ը աշխատում են ազատ գրաֆիկով։ Արտադրությունը, փաթեթավորումն ու մատակարարումն ամբողջությամբ իրականացվում են այլ կազմակերպությունների կողմից։
2018 թվականին Քայլի Ջեները մինչև 30 տարեկան ամենահարուստ աստղն էր ճանաչվել։ Մեկ տարում նա աշխատել է ևս 166,5 մլն դոլար։ Ներկայումս Kylie Cosmetics-ի եկամուտն օր օրի աճում է։ Քայլին պարբերաբար ինստագրամյան իր էջում ներկայացնում է ընկերության նորույթները, որոնք մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։