|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակ է ստեղծվել: Այդ մասին Մինսկում խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը և ինտեգրացիոն կառույցներին մասնակցությանը, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է Sputnik Беларусь-ը:
«Ներկայումս անառողջ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում: Օրինակ` վերցրեք թեկուզ սովորական հարցը` կապված կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Բելառուսը ցանկանում էր առաջադրել իր թեկնածուին, սակայն Հայաստանի դիրքորոշման պատճառով հարցը ձգձգվում է: