Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՊՏՀ-ում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը դեռ չի հասել իր հանգուցալուծմանը: Yerkir.am-ի հետ զրույցում համալսարանի մի շարք ուսանողներ հայտնեցին, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, փորձելով իրեն վերագրել նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի իրականացրած որոշ բարեփոխումներ, առաջին կուրսեցիների և եղելությանը հաղորդ չեղած այլ ուսանողների հետ շարունակաբար տանում է աշխատանքներ:
Ուսանողները հավաստիացրին, որ իրենց պայքարը անձերի պայքար չէ, այն միտված է իրական բարեփոխումների ապահովմանը:
««Իդեալական» ներկայացվող բուհում նույնիսկ դասացուցակներն են թերի հրապարակված: Ուսանողների և դասախոսների դեմ ոչ բացահայտ, բայց ծավալվում է պայքար բուհի ներկա ղեկավարության կողմից», - հայտնեց ուսանողներից մեկը:
«Ամբիոնները բուհում դարձել են ամենավատ օղակն ու զբաղվում են կամայականություններով: Գիտամանկավարժական կազմի հետ երկու օր առաջ տեղի ունեցած նիստում, պրոռեկտոր Տիգրան Մնացականյանի հարցին, թե ինչպես են ընտրվել դասախոսները, երբ մրցույթի արդյունքները չեղարկված են, գործող ռեկտոր Գալոյանն ամբողջությամբ մեղքը բարդել է ամբիոնների վարիչների վրա, ըստ էության, հրաժարվելով դասախոսների ընտրության պատասխանատվությունից: Հիմնականում խնդրահարույց, պրոբլեմատիկ դասախոսներին, ովքեր նաև մրցույթի ժամանակ 13-ից 5 միավոր չեն կարողացել հավաքել, երկրորդ կիսամյակի դասաժամեր են տվել, որպեսզի հրապարակման ենթակա ներկայիս դասացուցակներում չերևան նրանց անունները», - հավելեցին ՀՊՏՀ մի քանի ուսանողներ, ովքեր, ի դեպ, խնդրեցին չհրապարակել իրենց անունները: