| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չնայած հնչեցված հայտարարություններին` ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները եւ բանակի առնչությունը դրանց:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` անգամ Պարոնյան փողոցի  մի բնակիչ, որը տարիներ անց ինչ-որ պարկուճներ է փոխանցել նախաքննական մարմնին ու ասել, թե դրանք հավաքել է մարտի 1-ին,  որ զինվորական համազգեստով մարդկանց է տեսել է, այդուհանդերձ, պնդել է, որ նրանք օդ են կրակել: Ավելին` ընդգծել է, որ նրանք գտնվել են ոստիկաններ թիկունքում: Այս ցուցմունքները բավական անհարմար վիճակի մեջ են դրել քննիչներին, սակայն վկան, չնայած բազմաթիվ հարցադրումներին, մնացել է անկոտրում: Նա պնդել է, որ զինվորները ցուցարարների ուղղությամբ չեն կրակել, քանի որ կրակելու դեպքում առաջին հերթին կտուժեին առջեւում կանգնած ոստիկանները: 
 
Բացի այդ` քննչական խմբին անհանգստացրել է, գրավոր հարցմանն ի պատասխան, ՊՆ-ից ուղարկված գրությունը: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՆ-ից  ՀՔԾ-ին հստակ ասել են, որ քննությանը հետաքրքրող` հարցմամբ նշված տեսակի ինքնաձիգներից ՊՆ հաշվեկշռում ընդհանրապես չկա:
 
Ձախողումը քողարկելու համար նախաքննական մարմինը փորձում է ցուցմունքներ «կորզել» զինվորականներից` բամբասանքների մակարդակով, այսինքն` ցուցմունք տան ոչ թե իրենց հայտնի հանգամանքների, այլ տարբեր անձանցից լսածի մասին: