| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի 2011թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը, որն անցկացվում էր «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի շրջանակներում: Եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքար մղեցին 37 երկրների 194 շախմատիստներ:
Հաղթողի կոչումը նվաճեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ով 18 հնարավորից վաստակեց 14,5 միավոր: 13,5 միավորով 2-4-րդ տեղերը զբաղեցրին ուկրանիացի Ռուսլան Պոնոմորյովը և ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինն ու Եվգենի Տոմաշևսկին: Ֆիլիպինցի Վասլեյ Սուն և ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը վաստակեցին 13 միավոր: Այս վեց շախմատիստներն իրավունք ստացան մասնակցելու կայծակնային շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչին:
Հայաստանից այս մրցաշարին մասնակցում էին Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Շահինյանը և Սուրեն Պողոսյանը: Հայ շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, ով վաստակեց 11,5 միավոր և զբաղեցրեց 24-րդ տեղը, իսկ Սերգեյ Մովսեսյանը 10 միավորով հանգրվանեց 59-րդ հորիզոնականում: Մեր մյուս մասնակիցների արդյունքներն ավելի համեստ էին: