կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 13:11
Աշխարհ

Ադրբեջանը մոլորության մեջ է և թերագնահատում է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում. Պետդումայի պատգամավոր

Ադրբեջանը մոլորության մեջ է և թերագնահատում է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում. Պետդումայի պատգամավոր

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի իրադարձություններին Ռուսաստանի մասնակցությունից. ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Գերագույն խորհրդի պատգամավոր, Պետդումայի նախկին պատգմավոր Ալեքսանդր Շերինը։

«Սա, այսպես կոչված, «գործընկերների» նորմալ պահվածքն է, որոնք առայժմ իրենց ժամանակին են սպասում, և երբ ռուսական բանակը մասնակցում է նման լայնածավալ միջոցառումների, նրանք փորձում են օգտվել իրենց հնարավորությունից՝ ինչ-որ կերպ իրենց ճանաչելի դարձնելու համար միջազգային ասպարեզում, փորձել Ռուսաստանին շանտաժի ենթարկել նրանով, որ մեր հիմնական միջոցներն ու ուժերը ներկայումս այլ տեղ են կենտրոնացած»,- ասել է նա։

«Բայց նրանք սխալվում են, որ Ռուսաստանի ուշադրությունն այսօր ամբողջովին շեղված է՝ իր զինված ուժերով և ռեսուրսներով, Ռուսաստանի Դաշնությունն ունի բավարար ուժեր և միջոցներ՝ համարժեք արձագանքելու բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնք կարող են նկատվել սահմանամերձ տարբեր շրջաններում…

Խորհրդային Միության փլուզումից հետո յուրաքանչյուր հանրապետություն ընտրել է իր ուղին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չի միացել ՀԱՊԿ-ին, ավելին՝ համապատասխան երկկողմ պայմանագրեր է կնքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Հիշեցնեմ, որ Թուրքիան մեր ինքնաթիռները խոցելու որոշումներ կայացնող պետություն է։ Թուրքիան երբեք չի եղել, չկա և չի լինի բարեկամ պետություն։ Ըստ այդմ՝ Թուրքիայի հետ ռազմական դաշինքի մեջ գտնվող ցանկացած պետություն նույնպես չի կարող բարեկամ լինել մեզ։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Իսկ երբ շահերի բախում է տեղի ունենում, ապա, համապատասխանաբար, Ադրբեջանն այսօր հստակ  հասկացնում է, որ չի ծրագրում հաշվի առնել ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի ժողովրդական հանրապետության տարածքում։ Մենք ստացանք Խորհրդային Միության ազգային քաղաքականության հետևանքները: Եվ, իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը պետք է ի սկզբանե հանի այս բոլոր հարցերը... Դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան հանդես էր գալիս Ադրբեջանի կողմից, Ռուսաստանը, հավանաբար, պետք է ավելի վճռական լիներ Հայաստանի կողմում գտնվելու հարցում: Այդ դեպքում գուցե այսօր շատ հարցեր ծագած չլինեին»,- ասել է Շերինը:

Regions.ru պորտալի հետ զրույցում Շերինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտավախությունները անհիմն չեն։ «Իսկապես, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի փորձեր՝ օգտվել այն հանգամանքից, որ մեր հիմնական հայացքները, մեր զինված ուժերը, մեր արտաքին քաղաքական բոլոր կառույցները կենտրոնացած են Ուկրաինայի իրադարձությունների վրա։ Բայց այս իրավիճակում, իմ կարծիքով, Հայաստանն իրավունք ունի, որպես ՀԱՊԿ անդամ, դիմելու Ռուսաստանի Դաշնությանը։ Ես չեմ ուզում որևէ մեկին խորհուրդ տալ, բայց կարող եմ ենթադրել, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի միջև կան համապատասխան հարաբերություններ, և Թուրքիան ռազմատեխնիկական օգնություն ցույց տա Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված ունի նույն հնարավորություններն ու իրավունքները: Իսկ եթե իրավիճակը գնա նման տագնապալի հարթություն, ապա, հավանաբար, հայերը հնարավորություն ու իրավունք ունեն, ինչը նախկինում չեն արել, պաշտոնապես դիմելու Ռուսաստանին՝ ռազմատեխնիկական աջակցության համար։

Եթե ադրբեջանական կողմը կարող էր որոշակի թուլություն տեսնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում, ապա սա շատ խաբուսիկ տպավորություն է։ Ավելին՝ այստեղ իրավիճակները շատ տարբեր են։ Մի դեպքում խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը Ուկրաինայի բնակչությանը վերաբերվում է որպես սեփական քաղաքացիների և փորձում է նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության կորուստները։ Իսկ եթե խոսենք հայկական բանակի գործողությունների մասին՝ ռուսական զենքի օգնությամբ, ապա կարծում եմ, որ հայկական բանակն ունի իր սկզբունքներն ու մարտավարությունը։ Ասենք միայն, որ Հայաստանը պարզապես դեռ չի խնդրել ու չի ստացել այդ ռազմատեխնիկական օգնությունը Ռուսաստանից, որը կարող է արմատապես փոխել իրադարձությունների ընթացքը»,- ասել է նա։