կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 14:56
Հասարակություն

Երեք օրում ՀՀ-ում բացահայտվել է 134 հանցագործություն

Երեք օրում ՀՀ-ում բացահայտվել է 134 հանցագործություն

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` փետրվարի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 134 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 32, մարմնական վնասվածք հասցնելու 28, ծեծի 17, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 8, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6-ական, յուրացման կամ վատնման 5, կողոպուտի, շորթման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առեւանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի, անզգուշությամբ գույքի վնասման, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու ու 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի եւ վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: