կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 18:24
Հասարակություն

Երեք օրում բացահայտվել է 177 հանցագործություն, որից 8-ը՝ նախկինում կատարված

Երեք օրում բացահայտվել է 177 հանցագործություն, որից 8-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 177 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, թմրամիջոցի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենք կրելու՝ 15-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 13, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 6, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանք հասցնելու, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, սպանության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, ավտոմեքենա փախցնելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խոշտանգման, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, փաստաթուղթ կեղծելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու և ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 27 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 5 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: