|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լոնդոնում թունավորված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի մայրը խնդրել է իր որդուն անհայտ կորած ճանաչել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա զարմուհին` Վիկտորյա Սկրիպալը:
Նա պատմել է, որ համապատասխան դիմումը ներկայացվել է մոսկովյան ոստիկանություն` Սկրիպալի դստեր` Յուլյա Սկրիպալի գրանցման հասցեով:
Ըստ Վիկտորյայի` եթե Սկրիպալներին անհայտ կորած համարեն, ապա մորը բաժին կհասնեն նրանց բնակարանը, մեքենան և շունը: «Պետք է ինչ-որ կերպ պահպանել ունեցվածքը»,- ասել է Վիկտորյան: