|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռ չեն դիտարկել ԵՄ-ի կողմից լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ սահմանելու հարցը` կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին հղումով:
«Համաձայն այն տեղեկության, որը ես ունեմ, բրիտանական իշխանությունները դեռ ԵՄ-ի առջև չեն բարձրացրել նոր պատժամիջոցների մասին հարցը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում Սկրիպալի թունավորման մեջ: